Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նախընտրական ծեծ Փարպիում, որ խոստանում է շարունակվել

Նախընտրական ծեծ Փարպիում, որ խոստանում է շարունակվել
27.02.2017 | 11:50

«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում:


ԲՀԿ-ից փախած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։
Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։ Թեկնածուի մի քանի տասնյակ կողմնակիցներ Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցություն փոխած Բազմասերի, քվեարկելու է դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։


Չբավարարվելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որևէ բանով աչքի չընկած մարզիկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաև տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ, անազնիվ մի քանի տասնյակով մեկի դեմ տարբերակը չի գործել ու նրանք պատասխան են ստացել։ Վիճակը լարված է: Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա»,- գրել է Գեղամ Մանուկյանը։

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ